ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Ողջունում ենք ձեզ մեր պաշտոնական էջում։ Ակադեմիան մշտապես իրականացնում է ընդունելություն բոլոր մասնաճյուղերում՝ սկսած 3 տարեկանից։ Մեր մանկավարժական կազմը պատասխանատու է ձեր երեխաների գեղագիտական դաստիարակության և որակյալ գիտելիքների ձեռքբերման գործում՝ դասական , հայկական ժողովրդական և այլ ազգերի պարերի ժանրերում ։ Շտապեք դառնալ ակադեմիական մեծ ընտանիքի մասնիկը։
Պատմություն
2000 թվականին Գասպարյանների ընտանիքը Երևանից տեղափոխվեց Մոսկվա՝ մշտական բնակության։ Ընտանիքի հայրը՝ Հովհաննես Գասպարյանը ավագ որդու հետ ծրագրում էր Մոսկվայում հիմնել հայ պարարվեստի կենտրոն։ Այն արդեն մոտ էր իրականացմանը, սակայն 2003 թվականին ճակատագրի հարվածը բոլորովին այլ նկարագիր ստեղծեց՝ կյանքից վաղաժամ հեռացավ Հովհաննես Գասպարյանը։ Մեծ նպատակի իրականացումը ողջ ընտանիքի համար դարձավ կարևորագույն առաքելություն և 2005 թվականի սեպտեմբերին Մոսկվայում Գասպարյանները հիմնեցին հայկական պարի կրթօջախ՝ անվանելով այն Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա։ Հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը դարձավ ավագ որդին՝ Իշխան Գասպարյանը։ Ընտանիքի մյուս անդամները լծվեցին այս կարևորագույն գործին և շուտով պարարվեստը ամբողջովին դարձավ նրանց առօրյան և կյանքն իմաստավորող գործունեությունը։ Պարային ձեռագրի մեջ իր առանցքային տեղն ունի դասական պարը, հայկական ժողովրդականը և այլ ազգերի պարերը։ Խորհրդանշական է, որ հանդիսավոր բացմանը ներկա էր ընդամենը 1 սան, սակայն տարիներ հետո Ակադեմիան պետք է դառնար երկրագնդում հայկական ամենամեծ պարային կառույցը՝ իր լայն աշխարհագրությամբ և 18 մասնաճյուղերով։ 2013 թվականից այն իր ներկայությունն ունեցավ նաև Հայաստանում՝ Երևանի մասնաճյուղի տեսքով, իսկ ավելի ուշ նաև հայաստանյան այլ մասնաճյուղերի առկայությամբ։ Գործունեության խորհրդանիշը դարձավ նուռը,որի հիման վրա էլ ձևավորվեց ակադեմիայի բրենդային անվանումը HS կամ Hovik Studio և հենց այս անվանումով էլ առավել ճանաչելի դարձավ պարասեր հասարակությանը։ Ակադեմիան իր ծննդյան տարեդարձը նշում է դեկտեմբերի 14-ին, քանի որ 2005 թվականին , հենց այդ օրը փոքրիկ համարով,բայց մեծ բեմում առաջին անգամ հնչեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա անվանումը։ Այս մեծ կրթօջախի հաջողության ֆենոմենը ՝ մանկավարժական կազմի թիմային և կոնսոլիդացված աշխատանքն է, ամուր գաղափարախոսությունը և սիրո մեծ առկայությունը հաստատության պատերի ներսում։ Այսօր Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մասնաճյուղերը սփռված են Մոսկվայում, մերձմոսկովյան քաղաքներում, Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում։ Այն այսօր իր հեղինակավոր տեղն ունի հայ պարարվեստի երկնակամարում և նպատակ ունի մասսայականացնել իր ձեռագիրը մեծ լսարանի համար։
Ղեկավար և մանկավարժական կազմ
Գնացուցակ
ՄՈՍԿՎԱ
ամսական վարձավճար / ռուբլի | 3 ամսվա աբոնեմենտ / ռուբլի | 6 ամսվա աբոնեմենտ /ռուբլի | Անհատական կուրս (5 դասը) | |
Կենտրոնական մասնաճյուղ (Մոսկվա) | 6.000 | 14.000 | 22.000 | 30.000 |
Մերձմոսկովյան մասնաճյուղեր | 4.500 | 10.500 | 18.000 | 30.000 |
ԵՐԵՎԱՆ
ամսական վարձավճար / ռուբլի | Անհատական կուրս (5 դասը) | |
Երևանի մասնաճյուղ | 15.000 | 100.000 |
Արտաշատ | 8.000 | |
Աբովյան | 8.000 | |
Ավշար | 6.000 | |
Վաղարշապատ | 8.000 |